ESPN-ը տեղեկացնում է, որ անգլիական «Չելսի»-ի երկրպագուները Դիդիե Դրոգբային հռչակել են իրենց ակումբի պատմության լավագույն խաղացող:
Ակումբը քվեարկություն էր անցկացրել հենց պաշտոնական կայքում, որի արդյունքում՝ կոտդիվուարցին առաջ է անցել այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Լեմպարդը, Պիտեր Օսգուդը, Ջանֆրանկո Ձոլան ու Ջոն Թերին:
«Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք քվե են տվել ինձ: Իսկապես երջանիկ եմ, որ «Չելսի»-ի պատմության մի մասն եմ: Անգամ չէի սպասում, որ կարժանանամ այս մրցանակին, քանզի մեծագույն ֆուտբոլիստներ «Չելսի»-ն շատ է ունեցել»,- Twitter-ի իր էջում գրել է Դրոգբան:








































