Սիրիական ընդդիմությունը պետք է բանակցող նշանակի. առանց բանակցությունների ոչինչ չի ստացվի: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Սիրիայի ընդդիմադիր ուժերին կատարել այդ նշանակումը: Բացի դրանից, Լավրովի կարծիքով, Բաշար Ասադին հեռացնելու միջոցով սիրիական հակամարտության լուծման փորձերը, անկասկած, նոր արյունահեղությունների են հանգեցնելու:
Ռուս-ֆրանսիական անվտանգության խորհրդի նիստից հետո ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան չեն ցանկանում, որ Սիրիան փլուզվի, կամ տրոհվի էթնոկոնֆեսիոնալ սկզբունքով:
Ինչպես հայտնի դարձավ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի խոսքերից, Ռուսաստանը Ֆրանսիայից թույտվություն է խնդրել ֆրանսիական Ջաբուտի բազայում երկու հետախուզական Ил-38 ինքնաթիռ տեղակայելու մասին:









































