Samsung ընկերությունը ռեփեր PSY–ին, ով հայտնի է դարձել իր Gagnam Style հիթով, հրավիրել է Կանադա, որպեսզի վերջինս շնորհանդեսին ներկայացնի նոր Galaxy Note II պլանշետը, ու հնարավոր է՝ դառնա ընկերության դեմքը:
Ընկերության մամլո հաղորդագրությունում նշված է, որ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երաժիշտը, ինչպես Samsung-ի նոր գաջեթը, մարմնավորում է աշխատանքն ու զվարճանքը:
Հայտնի չէ՝ արդյոք Professional by day, fun by night-ը կդառնա՞ Samsung-ի նոր կարգախոսը, թե՞ ոչ:
Հայտնի է, որ հենց երգը YouTube-ում անմիջապես դարձել է ծաղրուծանակի առարկա՝ նկարահանվել են տեսանյութեր, որտեղ հեղինակի խոսքերին ավելացվում են նորերը:








































