Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք լրագրող, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) անդամ Էնվեր Այսեվերը Համբուրգում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստվում է 2015 թվականին ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Այսեվերը գտնում է, որ Թուրքիան գնալով կունենա ավելի շատ խնդիրներ և խոչընդոտներ՝ կապված Մերձավոր Արևելքի շարունակական փոփոխությունների հետ. «Սակայն Թուրքիայի համար առանցքային հարցն այն է, որ մոտենում է 2015 թվականը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100 ամյակը:
ՄԱԿ-ը պատրաստվում է 2015 թվականին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և եթե դա չկանխվի,ապա դրան կհաջորդեն տարածքային ու դրամական փոխհատուցման պահանջները: Թուրքիայի գլխավոր սխալներից մեկն այն է, որ թուրքական գիտական շրջանակներում երբեք չեն քննարկվում 1915 թվականի իրադարձությունները, ինչը դեռ ուշ չէ անել»:










































