Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեց Տոմսկի «Տոմ»-ին:
Մոսկովյան ակումբի կազմում աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը, ով դարձավ թիմի միակ գոլի հեղինակը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը խաղադաշտ են դուրս եկել «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում: Մովսիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Օզբիլիսը փոխարինվել է 90-րդ րոպեին:
«Տոմ»-«Սպարտակ»՝ 2:0
Պանչենկո (53´) (11մ), Պորտնյագին (61´)- Մովսիսյան (84´)







































