Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն ANS հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն «ադեկվատ պատասխան կտա» ԼՂՀ-ի օդանավակայանի շահագործմանը.
«Նախ՝ գոյություն ունի Չիկագոյի կոնվենցիան (միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին): Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Եվ երրորդ՝ եթե նրանք գնան այդ քայլին, ապա նրանք կստանան ադեկվատ պատասխան: Ադեկվատ քայլը կլինի այն, որ ադրբեջանական բանակը կկատարի իր առջև դրված առաջադրանքը»:







































