Ինդոնեզիայի Սումատրա կղզու Լամպունգ արվարձանում էթնիկ բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է սպանվել` տեղեկացնում է ինդոնեզական «Հինդու» թերթը:
Բախումները տեղի են ունեցել լամպունգյան էթնիկ խմբավորման և Բալի կղզու բնակիչների միջև: Բախումների պատճառն այն է եղել, որ էթնիկ խմբավորումներից մեկի ներկայացուցիչները սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել մեկ այլ խմբի անդամների նկատմամբ: Բախումները շարունակվել են 3 օր:
Անկարգությունների հետևանքով այրվել են ավելի քան 160 տուն ու տասնյակ մեքենաներ: Նախօրեին դեպքի վայր էին եկել ավելի քան 1500 ոստիկան ու 500 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը:






































