ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
Տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ի ղեկավարները դիտարկել են ֆրանսիացի մասնագետի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար:
Սակայն հանդիպման ընթացքում Բլանն ակնարկել է, որ մտադիր է մնալ փարիզյան ակումբում, որի հետ շուտով նոր պայմանագիր կստորագրի:








































