Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երկօրյա այցով կժամանի Ֆրանսիա` հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:
Սպասվում է, որ իսրայելցի վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման գլխավոր թեման կլինի Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նեթանյահուի՝ Ֆրանսիա կատարած նախորդ այցը տեղի է ունեցել 2011թ. մայիսին: Այն ժամանակ Նեթանյահուն բանակցել է Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:








































