Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հասարակածը հատված է: Ուկրաինական «Շախտյոր»-ի ֆուտբոլիստները, բարեբախտաբար, բոլոր խաղերում էլ գոլերի հեղինակ են դարձել: Ակումբի պաշտոնական կայքը քվեարկություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ոˊր գոլն են ամենաշատը հավանել երկրպագուները՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեք տուրերը հաշվի առած:
Քվեարկությանը մասնակցել են 557 երկրպագու:
Ինչպես լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում, այնպես էլ այս քվեարկության Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջատար է, այս անգամ՝ գոլի գեղեցկությամբ:
Մխիթարյանն ընդհանուր ստացել է 203 քվե:
Արդյունքներ.
Հենրիխ Մխիթարյան – 203 (36,45%)
Ֆերնանդինյո – 136 (24.42%)
Ալեքս Տեյշերա – 100 (17,95%)
Ալեքս Տեյշերա – 61 (10.95%)
Հենրիխ Մխիթարյան – 57 (10,23%)
Հատկանշական է, որ լավագույն գոլ է ճանաչվել Մխիթարյանի՝ «Նորդշելանդ»-ի դարպասն ուղարկած առաջին գոլը, իսկ երկրորդ գոլը 5-րդ հորիզոնականում է:








































