Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կողմ է Ռուսաստանի և Բելառուսի զորքերի կողմից Ուկրաինայի բռնազավթմանը: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ դա պետք է անել մայիսի 9-ին: «Այդժամ երկիրը հանգիստ շունչ կքաշի և կկարողանա տոնել ևս մեկ հաղթանակ»,- ասել է նա:
Նա հայտնել է, որ Պետդումայի բոլոր խմբավորումները Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից պահանջել են հնարավորինս արագ միջոցառումներ ձեռնարկել Կիևի իշխանությունների գործողությունները երկրի հարավ-արևելքում դադարեցնելու համար:
Նրա կարծիքով`Բելառուսը ևս չպետք է մի կողմ քաշվի. նա պետք է իր զորքերը մտցնի Ուկրաինայի հյուսիսարևմտյան մարզեր` օգնելով արգելափակել ահաբեկչություն սկսած Կիևի ուժերին:







































