Օդեսայում Մայդանի և ռուսամետ ակտիվիստների միջև բախումների ժամանակ մեկ մարդ է զոհվել: Այս մասին գրում է Cenzor.net-ը:
Նախնական տվյալներով` նա ուկրաինամետ հանրահավաքի մասնակից է եղել, և նրա վրա կրակել են:
Հիշեցնենք, որ Օդեսայի կենտրոնում շարունակվում են բախումները միասնական Ուկրաինայի կողմնակիցների երթի և ռուսամետ ակտիվիստների միջև:











































