Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հայտարարեց, որ թենիսիստները պետք է ավելի հաճախակի ենթարկվեն դոպինգ ստուգումների.
«Թենիսիստները հաճախակի չեն ենթարկվում դոպինգ ստուգումների: 2012թ ես 4-5 անգամ եմ ենթարկվել ստուգման: Կարծում եմ՝ թենիսում պետք է ավելի հաճախակի ստուգումներ անցկացվեն:
Երբ լսում ես Լենս Արմսթրոնգի հետ կապված պատմությունը, զարմանում ես, թե ինչպես են նրանք այդքան ժամանակ թաքցրել դոպինգ օգտագործելու հետ կապված փաստը: Նման դեպքերը մեծ վնաս են հասցնում սպորտին»,- հայտարարեց Մարեյը:









































