Մայիսմեկյան ցույցեր ու զանգվածային ակցիաներ են տեղի ունենում Կուբայի ամբողջ տարածքում։ Գլխավոր ակցիան բանվորների, ծառայողների, բժիշկների և երիտասարդության բազմահազարանոց ցույցն էր, որը տեղի ունեցավ Հավանայի կենտրոնական Հեղափոխության հրապարակում, գրում է RIA.ru–ն՝ հղում անելով Կուբայի հեռուստաալիքներին։
Մայրաքաղաքում ցույցը գլխավորել են Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն և Կենտրոնական արհմիութենական միավորման նախագահ Ուիլյամս Գիլարտեն։
Դրանից բացի՝ տրիբունաներում ներկա են եղել կուսակցական ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ու միավորումների, երիտասարդության կոմունիստական խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հավանայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Առաջին պաշտոնական գնահատումներով, ցույցին մասնակցել է 600 հազարից ոչ պակաս մարդ։











































