Wednesday, 24 06 2026
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից

Արմեն Գևորգյանը VIP տաքսի-ծառայությո՞ւն ունի

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Զվարթնոց» օդանավակայանում գործող տաքսի ծառայությունները պատկանում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Հիշեցնենք, որ օդանավակայանում գործող տաքսիներն իրենց ծառայությունների դիմաց սովորական կամ շուկայական արժեքից կրկնակի-եռակի ավելի շատ գումար են պահանջում: Ընդ որում` թույլ չեն տալիս, որ օդանավակայանի տարածք որևէ այլ տաքսի ծառայության մեքենա մտնի և ուղևորի սպասարկի: Լավագույն դեպքում դրսի տաքսիները մտնում են, ուղևորին իջեցնում և շատ արագ հեռանում: Հակառակ դեպքում, նրանց կամ դուրս կհանեն այնտեղից, կամ նրանց վրա էլ կտարածվի սպասելու համար հարկվող` կրկին բավականին մեծ գումար կազմող հարկը:

Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկմանը ներկա էր նաև Արմեն Գևորգյանը, և «Առաջին լրատվական»-ը փորձեց նրանից մեկնաբանություն ստանալ, թե իսկապես օդանավակայանի տաքսի ծառայությունն իրեն է պատկանում: Մեզ հետաքրքրում էին նաև իր հետագա պաշտոնավարման և գործունեության հետ կապված հարցեր: Բայց փոխվարչապետը չցանկացավ լսել հարցերը:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարով հավատարմագրային շահագործման է հանձնված արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: Եվ օդանավակայանի տարածքում գործունեություն կարող են ծավալել միայն քոչարյանամերձ գործարարները: Ռ. Քոչարյանի հետ կապ չունեցող որևէ այլ գործարարի թույլ չի տրվում այնտեղ սպասարկման հետ կապված որևէ գործունեություն ծավալել:

Օրինակ` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին է պատկանում «Ավիասնունդ» ընկերությունը, որն էլ թռիչքների համար ինքնաթիռների սնունդ մատակարարող միակ ընկերությունն է: Դրա արժեքը մտնում է ավիատոմսի արժեքի մեջ: Երբ «Զվարթնոցը» նոր էր հանձնվել Է. Էռնեկյանին, տեղեկություններ հրապարակվեցին, որ միայն ավիասնունդի գինը յուրաքանչյուր տոմսի ընդհանուր գնի մեջ 30-35 դոլարին համարժեք դրամ է կազմում:

Նաև հայտնի է, որ Հայաստանում ավիածառայությունների գները ամենաթանկն են մեր տարածաշրջանում, որի պատճառը նաև օդանավակայանում գործող քոչարյանամերձ բիզնես-ծառայությունների բարձր գներն են:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում