Պակիստանյան ահաբեկչական «Լաշկար-ի-Թաիբա» կազմակերպության հիմնադիր Մոհամմեդ Սաիդը, որի գտնվելու մասին տեղեկություն հաղորդողին Վաշինգտոնը պատրաստ է վճարել 10 մլն դոլար, ԱՄՆ-ին հումանիտար օգնություն է առաջարկել «Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելու համար:
Ներկայում Սաիդը համարվում է «Ջամաատ ադ-Դավա» բարեգործական կազմակերպության ղեկավարը, երեկ՝ հոկտեմբերի 30-ին կազմակերպության վեբ-կայքում հրապարակել է փոթորկից տուժածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, հաղորդում է Interfax-ը:
««Ջամաատ ադ-Դավան» պատրաստ է ԱՄՆ ուղարկել իր կամավորներին, բժիշկներին, պարեն, դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, եթե ԱՄՆ կառավարությունը մեզ թույլ տա»,- ասվում է հայտարարության մեջ»:
«Ամերիկան կարող է իր կարծիքն ունենալ մեր մասին, այն կարող է պարգևատրում խոստանալ մեր գլուխների համար, սակայն որպես Մուհամմեդի ուսմունքի հետևորդներ, մենք պետք է կատարենք մեր մուսուլմանական պարտքն ու օգնենք աղետի մեջ հայտնված ամերիկացիներին»,- նշվում է դիմումի մեջ:
Սաիդին մեղադրում են հնդկական Մումբայում 2008թ. ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց զոհ էր դարձել 116 մարդ: Այդ ժամանակ Հնդկաստանի կառավարությունը ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ մեղադրել էր նաև Պակիստանի իշխանություններին:









































