Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն հետաքննության մեջ է խորհրդարանականներին կաշառելու համար:
Խորհրդարանի որոշմամբ` նախկին նախագահը պետք է ներկայանա խորհրդարանական կոմիտեին նոյեմբերի 20-ին:
2006 թ-ի ընտրություններից ոչ շատ առաջ խորհրդարանականները հավանության էին արժանացրել Ուրիբեյի առաջարկած օրինագիծը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, որը թույլ կտա նախագահին առաջադրվել նախագահի պաշտոնի երկրորդ ժամկետի համար:
Օրինագիծը բոլոր պատգամավորների կողմից հավանության էր արժանացել, ինչը կասկածելի է թվացել ներկայիս պատգամավորներին:
Նոյեմբերին Ուրիբին պետք է պատասխանի մի շարք հարցերի, որոնք նախապատրաստվել են խորհրդարանական կոմիտեի կողմից:










































