Իտալիայի A Սերիայի 10-րդ տուրում «Պալերմո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին:
Բավականին գոլառատ ու լարված խաղում «Միլան»-ը կրկին միավորներ կորցրեց:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Միլան»-ի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որը հաջողությամբ իրացրեց Միկոլին: Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Պալերմո»-ն կրկնապատկեց հաշիվը: Եվ միայն խաղավերջում էր, որ «Միլան»-ին հաջողվեց հետ բերել կորցրածը:
Պալերմո – Միլան՝ 2:2
Գոլերը՝ Միկոլի, Բրիենցա (45՛ – 11մ, 47՛) – Մոնտոլիվո, Էլ Շարավի (69՛, 80՛)







































