Գինու համաշխարհային շուկան ներկա դրությամբ լուրջ ճգնաժամ է ապրում, որն առաջին հերթին առաջացել է Ֆրանսիայում և Իտալիայում կլիմայական ծանր պայմաններից: Այդ մասին հայտնել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Կաստելուչին:
Նրա խոսքերով` ալկոհոլի համաշխարհային արտադրության չափերը կնվազեն 6,1%-ով` հասնելով 1975թ-ի մակարդակին:
«Ինչպես նախատեսվում է, տարվա ընթացքում աշխարհում պատրաստվելու է 243,5-252,9 մլն հեկտոլիտր գինի: Սա ամենավատ ցուցանիշն է վերջին 37 տրվա ընթացքում»,- նշել է նա:
Անցած տարի պատրաստված գինու չափը եղել է 264,2 մլն հեկտոլիտր: Գինու շուկան կրճատվում է 2004թ-ից սկսած, սակայն այսպիսի վատ արդյունքներն անսպասելի էին նույնիսկ ամենավատատեսների համար:












































