Մեդիամագնատ և միլիարդատեր Դոնալդ Թրամփը, կապված «Սենդի» փոթորիկի հետ, մոտ մեկ օրով հետաձգել է վերջնաժամկետը (նախապես նշվում էր հոկտեմբերի 31-ը, ժ.17.00-ը), որը սահմանվել էր նրա կողմից՝ Բարաք Օբամայի համար: Թրամփը խոստացել է 5 մլն դոլարի չեկ տրամադրել այն բարեգործական կազմակերպությանը, որին Օբաման կնշի, միայն եթե պետության ղեկավարը հրապարակի Կոլումբիական համալսարանում իր սովորելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև՝ անձնագիր ստանալու հայտը:
Թե կոնկրետ ինչ է ուզում Թրամփը պարզել, հայտնի չէ: Իր հերթին Սպիտակ տան ավագ խորհրդական Դեյվիդ Պլաֆն ավելի վաղ լրագրողներին ասել էր. «Հարցեր տվեք Թրամփին, ով միթ Ռոմնիի գլխավոր հովանավորն է։ Այն ամենի համար, ինչ Թրամփն ասում է, պատասխանատու է Ռոմնին»:
Թրամփը, ով ավելի վաղ չէր բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններում, 2012 թ. փետրվարին հայտարարել է, որ այդ ընտրություններում աջակցելու է Օբամայի մրցակից, նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին:










































