Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետությունից ավելի քան 100 մլրդ դոլար է գողացել: Լոնդոնում նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախինցկին` գողացված ակտիվները վերադարձնելու վերաբերյալ ֆորումի ժամանակ, գրում է Korrespondent.net-ը:
Նրա խոսքերով` այդ միջոցների մի մասը հայտնվել է եվրոպական բանկերում, մի մասը` Ռուսաստանում: Տարեսկզբին առնվազն 32 միլիարդ կանխիկ`բեռնատարներով, դուրս են բերել երկրի սահմաններից:









































