«Հյուսիսատլանտյան դաշինքը դրական է գնահատում ուկրաինացի ընտրողների բարձր ակտիվությունը, սակայն գտնում է, որ այս ընտրությունները, համեմատած նախորդի հետ, վկայում են հետադիմության մասին»,- նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարության մեջ:
«Ես ողջունում եմ խորհրդարանական ընտրություններին բարձր մասնակցությունը»,- ընդգծել է դաշինքի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ի գիտություն է ընդունել միջազգային դիտորդների հայտնած անհանգստությունը` կապված խորհրդարանական ընտրությունների հետ:
Ինչպես ընդգծել է Ռասմուսենը, Ուկրաինան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է: «Դաշինքը պատրաստ է հետագայում օգնել Ուկրաինային բարեփոխումների անցկացման հարցում»,-հավաստիացրել է գլխավոր քարտուղարը։








































