Հոկտեմբերի 30-ին նիկոլաևյան դատարանում Օքսանա Մակարի գործով վիճաբանությունների առաջին օրը դատալսումների ընթացքում առաջին անգամ հանդիպել են մահացածի հարազատները և ենթադրյալ հանցագործ Եվգենի Կրասնոշեկի քաղաքացիական կինը:
Ինչպես տեղեկացնում է podrobnosti.mk.ua կայքը, նիստում ընթերցվել են մեղադրական եզրակացությունները: Պետական մեղադրողը պահանջել է Եվգենի Կրասնոշեկին մեղավոր ճանաչել ֆիզիկական ուժի կիրառմամբ սեռական ցանկությունները բավարարելու մեջ և դատապարտել 14 տարվա ազատազրկման: Դատախազը խնդրում է մեղավոր ճանաչել նրան բռնաբարության մեջ` դատապարտելով 15 տարվա ազատազրկման: Առանձնակի դաժանությամբ կատարված միտումնավոր սպանության համար պահանջում են նրան դատապարտել ցմահ:
Երկրորդ դատապարտյալ Պրիսյաժնյուկին պահանջում են դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ Արտյոմ Պողոսյանին` 14 տարվա ազատազրկման: Դատախազությունը նրանց մեղավոր է համարում բռնաբարությամբ ուղեկցվող միտումնավոր սպանության մեջ, որն ի կատար է ածվել նախնական պայմանավորվածությամբ մի խումբ մարդկանց կողմից:
Մակարովի մայրը` Տատյանա Սուրովիցկայան զայրացած է նման որոշումից և պահանջում է բոլոր մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:
Տուժող կողմի փաստաբան Նիկոլայ Կատերինչուկի կարծիքով` հանցագործությունների որակավորումը զայրացուցիչ է: Նա ենթադրում է, որ երեք մեղադրյալների մեղքը միտումնավոր սպանության և խմբակային բռնաբարության մեջ լիովին ապացուցվել է: Նա համարում է, որ Մաքսիմ Պրիսյաժնյուկը, ով մասնագիտությամբ իրավաբան է, հանցագործության գլխավոր մեղավորն է, քանի որ նա է կազմակերպել դեռևս ողջ մնացած Մակարի մարմնից ազատվելու գործողությունը:
«Ինչու է Մակարը լոգարանից դուրս եկել հագնված, եթե նա համաձայն է եղել սեռական կապ ունենալ: Պողոսյանը տարել է Մակարի մարմինը, նա իմացել է, թե ինչ է անում, Պրիսյաժնյուկը ցանկանում էր դա: Նրանց բոլոր գործողություններն ուղղված են եղել աղջկան մահվան հասցնելուն և բռնաբարության հանցանշանները թաքցնելուն»,- ասել է փաստաբանը:
Այս պատմության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաջին լրատվական»-ի այս հրապարակումներում:








































