Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Քառյակի ճակատագիրը պարզ կլինի մայիսին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես երբեք քառյակ եզրը չեմ օգտագործել, ողջունել եմ այդ համագործակցությունը, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք չորս ուժերի հետ, որոնց միասնական օրակարգը տակավին պակասում է իրենց օրացույցից: Հույս ունեի, որ ապրիլին կլինի այդ միասնական հրապարակը, բայց հասկանալով, որ իմ ժամացույցն աշխատում է մի փոքր արագ, քան մյուսներինը, ներկա դրությամբ համարում եմ ցավալի, որ երեկ քվեարկության ժամանակ չկար միահամուռ մոտեցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Առաջին լրատվականը» Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց Գալուստ Սահակյանի օգտին քվեարկությունից հետո էլ ինչ է հարկավոր «Ժառանգության» համար հասկանալու, որ քառյակի շրջանակներում համագործակցության համար ԲՀԿ-ն հուսալի գործընկեր չէ: «Ես հիմա չպիտի խոսեմ անվստահելի և վստահելի գործընկերների մասին: Պատահում են տարընթերցումներ: Ես կրկնում եմ, որ երեկ բոլոր ու-երի համար ահազանգ հնչեց, բայց ես պատրաստ չեմ ավարտական, վերջնական գնահատական տալ: Ես դեռ հույս ունեմ, որ այդ ուժերը, եթե ցանկանան, ժողովրդի մասնակցությամբ և զորակցությամբ կկարողանան կանխել կառավարության այս ծրագիրը: Իսկ եթե չկանխեցին, եթե միացյալ հրապարակ չստեղծեցին, այն ժամանակ ես իմ վերջնական խոսքը կասեմ»,- եղավ Հովհաննիսյանի պատասխանը:

Նրա խոսքով՝ մինչև մայիսի կեսը, երբ կլինի կառավարության ծրագիրը և դրա շուրջ քվեարկության արդյունքները, այդ ժամանակ նոր իրավիճակ կլինի: «Կառավարության ծրագրի կանխումը այս 4 ուժերի վերջին քննությունը կլինի: Եթե երեկվա քվեարկության պես քվեարկություն կրկնվի կառավարության ծրագրի շուրջ, դա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակ»,- ասաց Հովհաննիսյանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ իրեն ի՞նչ է հուշում քոչարյանական կադրերի վերադարձը նոր կառավարություն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Կան կադրեր, որոնք ծառայել են Հայաստանի երեք նախագահների օրեք, երկու նախագահների օրոք: Գործող վարչապետի օրինակը վառ ապացույց: Դրա համար պետք չէ կենտրոնանալ մեկի վրա, բայց եթե ձեզ միայն հետաքրքրում է պարոն Քոչարյանը, ապա ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը մենք բոլորս կիմանանք կառավարության ծրագրի ներկայացման օրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում