Sunday, 05 05 2024
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան

«Դուբայի կաֆե-շոփերում շատ հայ աղջիկներ կային»

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Արմենուհի Պողոսյանի գործի քննությունը: Պողոսյանը մեղադրվում է թրաֆիքինգի համար: Իր քույրերի հետ՝ Դուբայում բնակվող Արմանուշի, որին Մանե էին ասում, և Հայաստանում բնակվող Հայկանուշի, որին Աննա էին ասում, Արմենուհին, որին էլ Անի էին ասում, Հայաստանից կանանց էր հավաքագրում և սեռական շահագործման ենթարկում Դուբայում:

Այսօր շարունակվեց տուժողների հարցաքննությունը: Բայց մինչ այդ ամբաստանյալ Արմենուհի Պողոսյանը միջնորդություն կատարեց, որ դատարանի դահլիճում ներկա ու գործին առնչություն չունեցող կողմնակի մարդիկ դահլիճից դուրս գան: Միակ «կողմնակի մարդը» այդ պահին լրագրողն էր: Ասել կուզի՝ դռնբաց նիստը դռնփակ դարձնելու միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալը՝ չհիմնավորելով այդ գաղտնիության անհրաժեշտությունը:

Նախագահողը հիմնավորումների մասին հարցրեց: Ամբաստանյալը պատասխանեց, թե կարող են հնչել իր ինտիմ կյանքին վերաբերող մանրամասներ, չի ցանկանում, որ դրանք ուրիշներն իմանան: Սակայն տվյալ գործը Արմենուհի Պողոսյանի ինտիմ կյանքին բոլորովին չի վերաբերում, այն, ինչպես քիչ ավելի ուշ իր կարծիքը հայտնելու ժամանակ ասաց մեղադրող Դավթյանը, ավելի շուտ վերաբերում էր տուժողների «ինտիմ կյանքին», բայց տուժողները դռնփակ նիստ անելու միջնորդություն չէին արել:

Արմենուհի Պողոսյանն ի վերջո ասաց, թե ընդհանրապես չի ցանկանում, որ իր անունը հայտնվի լրատվամիջոցներում: Սակայն գործը դռնփակ ձևով շարունակելու համար ամբաստանյալի այդ ցանկությունը բավարար չէր: Մեղադրողը առարկեց ամբաստանյալի միջնորդության դեմ, ասաց, թե դա չի բխում արդարադատության շահերից:

Դատարանը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով: Նիստը շարունակվեց: Սկսեց ցուցմունքներ տալ տուժող Գեղեցիկը: Նա առանց բարդույթավորվելու, բավական համարձակ ներկայացրեց իր՝ Դուբայում հայտնվելու, երեք քույրերի ծուղակն ընկնելու պատմությունը: Արմանուշն ու Հայկանուշը դատապարտված են: Իսկ երրորդ քույրը՝ Արմենուհին, առանձնապես անմարդկային էր՝ ըստ տուժողի, որովհետև նա, ապրելով Դուբայում, վերցնում էր հաճախորդների տված գումարները, վախեցնում էր Հայաստանից գնացած, լեզու և տեղանք չիմացող աղջիկներին Սահարայում հաշվեհարդարի ենթարկվելու հեռանկարով, օրեցօր ավելացնում էր նրանց պարտքերը՝ իբր թանկ շորեր գնելով, իր տան վարձը պահանջելով: Հայաստանից Դուբայ մեկնած կանանց սեռական շահագործման ենթարկելով հանդերձ՝ Արմենուհին ու Արմանուշը նրանց պահում էին իրենց տներում՝ վարձակալության հիմունքներով, սննդի, ապրելատեղի վարձ էին գանձում, անհաղթահարելի դարձնում պարտքերը ու ստրկական պայմաններն ավելի էին խորացնում:

Գեղեցիկը Դուբայ էր մեկնել քրոջ հետ: Նրանցից անմիջապես վերցրել էին անձնագրերը, որպեսզի վերադարձի հնարավորություն չունենան: Տուժողներին հավաքագրելով՝ ի սկզբանե գցում էին մեծ պարտքի տակ՝ վիզայի, տոմսերի համար հսկայական գումարների ծախս էին ներկայացնում, ապա պայման դնում, թե մինչև չաշխատեն ու ամբողջ պարտքը չփակեն, Հայաստան չեն վերադառնա: Բայց պարտքերը հետզհետե ավելանում էին, չնայած կանայք օրը երեք-չորս հաճախորդի էին սպասարկում: Նրանք իրենց վաստակած գումարները չէին ստանում, ավելին, նրանց համար գնված ուտելիքը, հագուստը, Հայաստանում գտնվող նրանց երեխաների վրա ծախսվող նվազագույն գումարները հավելվում էին պարտքերին, որոնք վերածվում էին անվերջանալի, անհատնում ու էն գլխից կարիքի մեջ գտնվող կանանց համար անմատչելի պարտքերի: Կանայք միշտ չէ, որ դիմանում էին: Մեկը ինքնասպանության փորձ էր արել՝ երակները կտրելով, Գեղեցիկը, իր քույրն ու նրանց ընկերուհին հարմար պահ էին ընտրել ու ներկայացել ոստիկանություն: Մի քանի շաբաթ մնացել էին բանտում, մինչև Դուբայում համանման գործով զբաղվող, բայց «ավելի բարի մի կին, թևին՝ խաչ», նրանց համար տոմսեր էր գնել ու օգնել, որ ձմռան կեսին ամառային շորերով Դուբայից հասնեն Երևան:

Գեղեցիկն այսօր ասաց, թե ինքը լավ աշխատող չէր, այնտեղ գնահատվում էին հնազանդ, սուսիկ-փուսիկ աղջիկները, իսկ ինքը չէր համակերպվում, դրա համար էլ Արմենուհու համար դարձել էր գլխացավանք: Նա լսել էր Արմենուհու խոսակցությունը կանանցից մեկի հետ, թե ցանկանում է նրան ծախել: Երբ հարցրել էր, Արմենուհին ասել էր, թե խոսքը ուրիշ աղջկա մասին է եղել:

Գեղեցիկը պատմեց, որ իրենց վախեցնում էին «տապոռիկներով»: Այս անգամ տուժողը նաև պարզաբանեց, որ այդ «տապոռիկ» կոչվածը ոչ թե փոքրիկ կացնիկն է, այլ ՙեզան նման մարդիկ էին՚, որոնք տարբերվում էին իրենց հագուստով ու ներկայացվում էին որպես անհնազանդների դեմ անապատում դատաստան տեսնողներ: Մինչև անգամ տեսահոլովակ կար նկարահանված, թե ինչպես են նեղաչք մի աղջկա, որը հնազանդ չէր եղել, տարել Սահարա ու քարով գլուխը ջարդել: Աղջիկը մահացել էր: Այդ տեսանյութը կար Արմենուհու հեռախոսի մեջ, նա ցուցադրում էր իր «վարձակալներին» ու, փաստորեն, դա օգտագործում էր նրանց վախեցնելու համար:

Հայաստանից շատ կանայք կային Դուբայում՝ ասաց Գեղեցիկը: Մարմնավաճառները հավաքվում էին կաֆե-շոփերում, հաճախորդները այնտեղ էին գալիս ու ընտրություն անում, վճարում ու տանում իրենց ընտրած կնոջը: Գեղեցիկն ասաց, թե իրենք կաֆե-շոփ էին գնում հիմնականում Անի-Արմենուհու ուղեկցությամբ, նա էր սակարկում հաճախորդների հետ, վերցնում գումարը և իրենց աշխատելու ուղարկում: «Սրանք սպոնսոր էլ ունեին, որ օգնում էր սրանց գործին»,- ասաց Գեղեցիկը՝ Արմենուհու և նրա քույրերի մասին:

Արմենուհին հարցեր էր տալիս տուժողին, որպեսզի ցույց տա, թե ինքը կապ չունի տվյալ գործի հետ, նրանց աշխատած գումարներն ինքը չի ստացել, նրանց չի վախեցրել: Արմենուհու հարցերը կարող են բնութագրական լինել. «Ինչի՞ համար ձեզ կոճկեցին», այսինքն՝ բանտ տարան: «Ինչի՞ լեզու չէիր սովորում, որ քո խոդով աշխատեիր»: Այս հարցին Գեղեցիկը պատասխանեց, թե չէր ուզում: Հենց գնացած առաջին օրերից ցանկացել էր հետ գալ, բայց Արմենուհին ասել է, թե 40 հազար դոլար պարտք է, եթե գնա, քույրը պիտի աշխատի ու պարտքը վճարի: «Մենք սրանց համար ռոբոտ էինք, կարող էին մտածել մեզ ծախելու մասին: Մեզ ոչ մի կոպեկ չեն վճարել: Իմ աշխատածը իմ գրպանը չէր մտնում»:

Ի տարբերություն համարձակ Գեղեցիկի՝ մյուս տուժողը՝ Ասյան, որ այլ քրեական գործով արդեն վեց ամիս դատապարտյալ է, ուրիշ դիրքորոշումով հանդես եկավ: Նա հայտարարեց, թե Արմենուհին ոչ մի կապ չի ունեցել իր աշխատած գումարների հետ, իրեն վատություն չի արել, չի շահագործել: Միաժամանակ տուժողը չժխտեց, որ կալանավայրում տեսել է Արմենուհու դատապարտյալ քույրերին, մի քանի բառ է փոխանակել:

Այս տուժողը մի կողմից ուզում էր Արմենուհուն առնել իր հովանավորության տակ, մյուս կողմից չէր կարողանում համարձակ ասել, թե նախաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատժի մասին, տվել է սուտ, Արմենուհուն զրպարտող ցուցմունքներ, որովհետև այն ժամանակ գրել էր, թե ֆիզիկապես ու հոգեպես տուժել է այս քույրերի գործողություններից, նրանց ծուղակն է ընկել, ենթարկվել սեռական շահագործման ու խնդրում է, որ իրեն ճանաչեն որպես տուժող: Այդ ցուցմունքները տվել էր 2008 թվականին: Մի քանի տարի է անցել, հիմա ինքն էլ է դատապարտյալ, այլ միջավայրում է, այլ մարդկանցով շրջապատված և հայտարարում է, թե խղճով պետք է լինել՝ խեղճ Արմենուհուն այս գործի մեջ չներքաշելու համար:

Խղճի մասին Գեղեցիկին հիշեցնող տուժողը Դուբայում դիմացել էր ընդամենը տասնհինգ օր: Այսօր ասում է, թե իր համար անտանելի էին եղել ոչ թե շահագործման պայմանները, այլ այն, որ լեզուն չգիտեր ու չէր կարողանում շփվել մարդկանց հետ: Այն աստիճանի էր ճնշվել «լեզու չիմանալու պատճառով», որ «գործատուների» հետ հերթական վիճաբանության ժամանակ չէր դիմացել ու կտրել էր երակները: Տեսնելով, որ բարդություններ կարող են առաջանալ այս դյուրաբորբոք կնոջ պատճառով, նրա անձնագիրն արտահերթ տվել էին ու հետ ուղարկել:

Դատավարության կողմերը տարբեր հարցեր տվեցին տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների մասին: Ի վերջո, տուժողն ասաց. «Եթե գրել եմ, ուրեմն եղել է»: Հետո էլ հանկարծ մտաբերեց, որ ինքը հայերեն էլ լավ չգիտի, հնարավոր է, որ գրել է, բայց չի հասկացել, թե ինչ է գրում իր ձեռքով:

Այս տուժողի հարցաքննությունից հետո այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում