Sunday, 21 06 2026
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Տնտեսության 35% ստվերը կրճատելու են ընդամենը 0,3%-ով

«Իմ կարծիքով` ստվերի հետ կապված գնահատականներ տալն ընդդիմության մենաշնորհն է, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 1,1%-ով ավելացումը շատ մեծ թիվ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում 2013 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, թե ստվերը տնտեսությունում 30-35% է: Ընդ որում՝ կառավարության ներկայացուցչի կողմից նման գնահատական առաջին անգամ է հնչում:

Պ. Սաֆարյանը նշեց, որ կառավարության ծրագրում սովորաբար նախատեսվում է 0,3-0,4% հարկեր/ՀՆԱ ավելացում, և միջազգային պրակտիկայում այդ 0,4%-ը միջին երկրների այն չափն է, որ կարողանում են բարձրացնել. «Մեզ մոտ հարկեր/ՀՆԱ-ն իրականում չի բարձրանում, քանի որ օրենսդրական փոփոխություններով` մի մեծ կատեգորիայի՝ զինծառայողների եկամուտները չեն հարկվում, հիմա տեղափոխվում են հարկման դաշտ: Դուք պետք է զարմանայիք, թե ոնց դարձավ 1,1%»:

Դիտարկմանը՝ ամեն դեպքում քիչ չէ՞ այս ցուցանիշի ավելացումը` հաշվի առնելով ստվերային, չհարկվող խոշոր բիզնեսի առկայությունը, Սաֆարյանը պատասխանեց. «Ընդհանրապես ստվերային տնտեսության հարկման ավելացումը միշտ պետք է պրոցեսի մեջ լինի: Եթե գունավոր հեղափոխություններ չեն լինում, միանգամից չի կարող լինել, որ արթնանաս ու տեսնես` ստվերը վերանում է: Դուք ավելի լավ է` պրոցեսի մասին խոսեք: Հարկեր/ՀՆԱ-ի ավելացումը նշանակում է ստվերի կրճատում»:

Փոխնախարարի խոսքով՝ հարկեր/ՀՆԱ-ի 1,1% հավելումից զինծառայողների եկամտային հարկը 0,6%-ն է, մնացածը ստվերը և տնտեսական աճն են, որից էլ 2/3-ը տնտեսական աճն է, 1/3-ը՝ ստվերը:

Փոխնախարարը մեջբերեց Վրաստանի օրինակը. այնտեղ, երբ առաջին անգամ հայտարարեցին հարկեր/ՀՆԱ-ն 5%-ային կետով ավելացնելու մասին, դրանում մտցրել էին սոցվճարները, սեփականաշնորհումը, տուգանքները, և արդյունքում միանգամից 5% ավելացում գրանցվեց:

Հարցին՝ հիմա մեր սոցվճարները, հանած իրական հավելումը, ինչքա՞ն են, Պ. Սաֆարյանը պատասխանեց, թե չեք կարող սոցվճարները հանել, քանի որ եկամտահարկն ու սոցվճարները միացվել են եկամտային հարկի մեջ: «Տեսականորեն պետք է թուղթ ու գրիչ վերցնեմ, հաշվեմ: Իմ կոմպյուտերային ծրագիրը տենց չի աշխատում»,- նկատեց փոխնախարարը, ապա քիչ մտորելուց հետո հավելեց, որ առանց սոցվճարների 2012թ.-ի բյուջեի 17,4% հարկեր/ՀՆԱ-ի իրական աճը 0,3% է լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում