Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասը կազմել է 11 տրիլիոն ռիալ (մոտ 900 միլիոն դոլար): Գյուղատնտեսությանը պատճառված վնասը կազմել է մոտ 1760 միլիարդ ռիալ (մոտ 144 միլիոն դոլար):
Օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.4 բալ: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 306 և վիրավորվել ավելի քան 3000 մարդ: Իրանի կառավարությունն այն ժամանակ երկրաշարժից տուժածների համար բնակատեղիներ կառուցելու նպատակով հատկացրել էր 49 միլիոն դոլար:







































