Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Կա 8-րդ հոդված օրենքի, որը ճանաչված չէ հակասահմանադրական և այս պահին գործում է. ՀՀԿ-ական պատգամավոր

Ազգային ժողովում կառավարության ներկայացրած կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ ցանկանալով ստանալ կոնկրետ պատասխան: Փաշինյանը նշեց, որ խոսում է շատ կոնկրետ խավերի մասին. պետական կառավարման համակարգում պետական աշխատողները, նախարարությունների, Ազգային ժողովի պատգամավորների օգնականներն էին այդ հարցով դիմել ամիսներ առաջ, երբ գրություն էին գրել, որ իրենցից գումար չպահվի:

«Հիմա էս իրավիճակը կարո՞ղ ենք կոնկրետացնել. ի վերջո, իսկապես, դուք Սահմանադրական դատարանին եք ասում, ՍԴ անդամը հինգ րոպե մի բան ա ասում, տասը րոպե՝ մի բան, հետո լրիվ ուրիշ բան ա պարզվում իրականում: Հիմա դուք բերել եք, դուք կարող է մի բան ասեք, նախարարը մի բան ասի, պատգամավորները քվեարկեն ուրիշ բանի մասին, հարկային տեսչությունն անի չորրորդ բան, հիմա էս ի՞նչ եք անում: Մարդկանց պետք է հստակ բացատրել, ես ասում եմ՝ աշխատողը գնաց, գործատուին ասաց՝ իմ փողը չփոխանցես, գործատուն էլ ասաց՝ փոխանցելու եմ, աշխատողը ի՞նչ անի»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց. ՍԴ որոշման մեջ ոչ մի տեղ չի նշված, որ գործատուի իրավունքները խախտվում են այս օրենքով, նշված է, որ աշխատողի, ֆիզիկական անձի իրավունքն են խախտում, որի աշխատավարձից առանց իրեն հարցնելու տանում են, ուստի իր հարցը շատ կոնկրետ է. ստացվում է՝ գործատուն կարող է ասել՝ այո, օրենք է, ես պահում եմ, ու քաղաքացին այս դեպքում ոչ մի բան չի կարող անել: «Քանի որ կոնկրետ օրինակի վրա բերեցինք, նախարարն էդ հարցին չպատասխանեց, պարոն Գալուստ Սահակյանը թող պատասխանի էդ հարցին. հիմա ԱԺ պատգամավորների օգնականներից էդ գումարները պահվելո՞ւ են էս օրենքի ընդունումից հետո, թե՞ ոչ: Հիմա կարելի՞ է ստանալ կոնկրետ հարցի պատասխան»,- ասաց նա:

Հակոբյանը նախ նշեց, որ կարծում էր՝ շատ պարզ է ասել՝ օրենքը կամավորության սկզբունք տվյալ դեպքում չի ճանաչում, և եթե կամավոր ինչ-որ մեկը ցանկանա մինչև սեպտեմբերի 30-ը ՍԴ պահանջները կատարել՝ շարժվել կամավորության սկզբունքով, սա հակաօրենսդրական է: «Պարզ չե՞մ ասում, ուզում եք ասեմ՝ պահի՞, թե՞ չպահի: Է՞դ եք ուզում: Հստակ ասեմ՝ կա 8-րդ հոդված օրենքի, որը ճանաչված չէ հակասահմանադրական և այս պահին գործում է»,- ասաց նա:

ԱԺ նորընտիր նախագահն էլ տեղից արձագանքեց. «Գալուստ Սահակյանն օրենքով կվերաբերվի»:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում