Օսնաբրյուկում այսօր տեղի է ունեցել իսլամի աստվածաբանության ինստիտուտի բացումը, հաղորդում է dpa գործակալությունը:
Նոր ուսումնական կենտրոնը ստեղծվել է Օսնաբրյուկի ինստիտուտում: Այն կհամագործակցի Մյունստերի կենտրոնի հետ: Երկու կենտրոնները միասին Գերմանիայում իսլամի հետազոտման խոշորագույն ինստիտուտ են համարվում:
2012-2013թթ. Օսնաբրյուկի ինստիտուտում կսովորեն 47 ուսանողներ, որոնք ավարտելուց հետո կկարողանան իսլամ դասավանդել դպրոցներում: Ինստիտուտում 2010-ից իմամները սովորում են գերմաներեն:
Դաշնային կառավարությունը իսլամական կենտրոնին հատկացրել է 20 մլն եվրո:
Բացի Օսնաբրյուկ-Մյունստերից, երկրում գործում են իսլամի ուսումնասիրման ևս 3 կենտրոններ՝ Տյուբինգենում, Ֆրանկֆուրտ-Գիսենում և Էռլանգեն-Նյուրնբերգում: