Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է աշխատանքներ կատարել` «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ:
Daily Mirror-ի տեղեկությունների համաձայն` իսպանական գրանդը պատրաստ է 85 մլն եվրո հատկացնել ուրուգվայցի ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման նպատակով: «Արքայական ակումբ»-ի ղեկավարները վստահ են, որ գումարը համապատասխանում է Սուարեսի պայմանագրով նախատեսված հրաժարագնին և մտադիր են աղմկոտ գործարքն իրականացնել մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկը:
«Ֆլորենտինո Պերեսը մեծ գումար կառաջարկի Սուարեսի տեղափոխության համար և արդյունքում կիրականացնի այն: Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Ռեալ»-ի թիվ մեկ տրանսֆերային նպատակն է, քանի որ նա աշխարհի լավագույն հարձակվողն է` Ռոնալդուից և Մեսսիից հետո: «Լիվերպուլ»-ն արդեն Սուարեսին փոխարինող է գտել` ի դեմս Թուրինի «Յուվենթուս»-ի արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսի»,- գրում է Daily Mirror-ը:







































