Սաուդյան Արաբիան պետք է գիտակցի, որ տարածաշրջանի խնդիրները կարելի է լուծել ահաբեկչության դեմ պայքարի ուղով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին պետական Առաջին ալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե Սաուդյան Արաբիան ակտիվ պայքար սկսի ահաբեկչության դեմ, ապա դա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:
«Կարծում եմ՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք կարգավորելու հարցերը երկրների հետ, որոնց հետ Իրանը լարված հարաբերություններ ունի»,- ասել է նախագահը:
Ռուհանիի խոսքով՝ Իրանն ունակ է լուծելու աշխարհի երկրների հետ փոխհարաբերությունների խնդիրները:
«Աշխարհի երկրների հետ ավելի սերտ կապերի հաստատումն Իրանի կառավարության համար առաջնահերթություն է»,- հավելել է նա:










































