Կուբայում վիրահատական եղանակով սեռը փոխել ցանկացողների թիվը հասել է 20 մարդու, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Մարիելա Կաստրոն՝ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը, ով Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրենն է, հայտարարել է, որ 37 մարդ բնորոշվում են որպես տրանսսեքսուալներ, նրանցից 20-ը ենթարկվել է սեռափոխության վիրահատության:
Կաստրոն այս տվյալները ներկայացրել է Հավանայում կայացած գիտաժողովի ժամանակ, որին մասնակցել են Կուբայի, Ֆրանսիայի և Արգենտինայի ներկայացուցիչները, հաղորդում է Globalscience-ը:
Հիշեցնենք, որ 2008թ. Կուբայի կառավարությունը օրենք ընդունեց, որը թույլ է տալիս երկրում կատարել սեռափոխության վիրահատություններ երկու սեռերի ներկայացուցիչների համար էլ, քանի որ նախկինում՝ 1988թ. օրենքը նմանատիպ վիրահատություններ թույլատրում էր կատարել միայն տղամարդկանց:
Այս տարի նաև հայտարարվեց, որ 30 տրանսսեքսուալներ կարող են ցանկության դեպքում անվճար վիրահատության ենթարկվել, ինչի հետևանքով երկրում սկսեցին բելգիացի մասնագետների կողմից մեծ թվով վիրահատություններ իրականացվել:










































