Կիևի մոտ սկսել են կուտակվել ներքին զորքերի զինվորականները՝ կանխելու հնարավոր հանրահավաքներն ու բողոքի ակցիաներն ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման: Այս մասին հաղորդում է Свобода համաուկրաինական միավորումը:
«Ներքին զորքերի 3036 զորամասի զինծառայողներից ստացված տեղեկությամբ՝ երեկ երեկոյան Կիև է ուղարկվել Դնեպրոպետրովյան հատուկ մոտորիզացված ստորաբաժանումը՝ փողոցներում պարեկություն կատարելու և հանրահավաքների դեպքում դրանք ճնշելու նպատակով: Հոկտեմբերի 29-ին, ժամը 21:45-ի տվյալներով՝ այդ զինվորականները գտնվել են Իրպենի Բարս հատուկ ստորաբաժանումում»,- նշվում է հաղորդագրությունում:
Կուսակցությունում նաև հիշեցրել են, որ իրենք ֆիքսում են և հետևում քվեարկության արդյունքների կեղծման փորձերին:









































