NBC հեռուստաալիքով «Սենդի» մերձարևադարձային փոթորկի մասին տեսանյութում հայտնվել է ձիու ռետինե դիմակով մի կիսամերկ տղամարդ,- հաղորդում է Metro-ն: Ամերիկացի Ջիմմի Կրյուանը հայտնվել է Վաշինգտոնի նորությունների թողարկման մեջ:
Այն մասին, որ ինքը մտադիր է զբոսանքի դուրս գալ կիսավարտիքով, Ջիմին գրել է Twitter-ում, երբ նկարահանող խմբին տեսել է իր տան մոտակայքում: Դիմակ հագնելով` նա դուրս է եկել փողոց և հայտնվել ուղիղ եթերում: Նա վարգել է, թռչկոտել և արել եռանդուն շարժումներ:
Հաղորդավարը մեկնաբանել է նրա պահվածքը այսպես` «Ահա տեսնում եք, ինչպես կարելի է տրամադրվել փոթորիկին: Դուք կարող եք փակվել տանը և վախենալ, կամ էլ ամեն ինչին հումորով վերաբերվել»:
Իր միկրոբլոգում Ջիմին հայտնել է, որ իրականում փոթորիկին շատ լուրջ է վերաբերվում և գնել է 12 տուփ պաղպաղակ, որը այժմ ուտելու է տանը փակվելուց հետո:








































