Daily Telegraph-ի տեղեկությունների համաձայն` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթի»-ն կլքեն 4 ֆուտբոլիստներ:
«Քաղաքայիններ»-ը կհրաժարվեն Ջոլեոն Լեսքոտի, Մայք Ռիչարդսի, Ջեք Ռոդուելի և Սքոթ Սինկլեյրի ծառայություններից: Հիշեցնենք` վերջինս վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչ»-ում:
Նշենք, որ Լեսքոտը թիմից կհեռանա անվճար, քանի որ լրանում է նրա պայմանագրի ժամկետը: Մյուսների իրավունքների դիմաց «Սիթի»-ն բավականաչափ գումար կպահանջի:







































