Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Ակնհայտ է, որ Հայաստանում միշտ հաղթում է իշխող կուսակցությունը. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով հերթական նախագահական ընտրություններին և հասարակության շրջանում ակնկալիքներին, նկատեց, որ ներկայում մի կողմից` կա նորի սպասում, մյուս կողմից` կարծես նորի փնտրտուք չկա, քանի որ մենք անընդհատ՝ 10-12 տարի նույն օղակի մեջ ենք պտտվում:

Ըստ նրա՝ առանձնապես հստակ էլ չէ, թե հասարակությունը գլոբալ իմաստով արդյոք կողմնորոշվե՞լ է` լիբերա՞լ Հայաստան է ուզում, թե՞ ավելի ձախ հայացքներ ունի: Ռեալ ուսումնասիրություններ էլ չեն կատարվել, քանի որ սկզբունքորեն անգամ քաղաքական կուսակցությունները այդ առաջարկը չունեն:

Ինչպես նկատեց բանախոսը, թվում էր՝ Դաշնակցությունն է կողմնորոշվել, սակայն դա այդպես էլ հստակ ձևակերպում չստացավ:

Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական կուսակցություններին և նախընտրական շրջանում նրանց ծավալած պայքարին, ապա, ըստ բանախոսի, ակնհայտ է, որ Հայաստանում միշտ հաղթում է իշխող կուսակցությունը` իր նախագահով, ու նոր անուններ չեն առաջանում: Նրա խոսքով՝ քաղաքական նոր դեմքերի ի հայտ գալուն խանգարում է նախատրամադրվածությունը. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ արդեն հանդես չի գալիս որպես հնարավոր նախագահ:

«Ակնհայտ է, որ հիմնական ծրագիրը կազմվում է Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Հ. Խառատյանը:

Քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի հիմնադիր Արծրուն Պեպանյանն էլ իր հերթին հավելեց, որ մեզանում առկա է «մտածողության խորը դեֆիցիտ»:

«Ցավոք, պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերը զլանում են մտածել: Ինձ համար մեր քաղաքական ուժերը վախճանվել են 1995թ. աշնանը, երբ Վազգեն Մանուկյանն անհաջողության մատնվեց, ու ես դեռ հարց եմ տալիս ինքս ինձ՝ ինչո՞ւ այդպես եղավ»,- ասաց նա՝ հավելելով, թե դրանից հետո եկել ենք մի իրականության, երբ «պետության կարերը քանդվել են»:

Արծրուն Պեպանյանի կարծիքով` վարկաբեկված են և ընդդիմությունը, և իշխանությունը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպմանը գլխավոր դատախազությունում` Հ. Խառատյանը նկատեց, որ դա ցույց է տալիս, թե Սերժ Սարգսյանը տեղյակ է իրավիճակին, սակայն տարակուսանք հայտնեց, որ նման հանդիպումները «տարօրինակ»
կերպով համընկնում են նախագահական ընտրությունների նախաշեմին: Ըստ նրա՝ այդ հանդիպումն ըստ էության ոչ մի հետևանք էլ չի կարող ունենալ: «Խոսքից այն կողմ ոչինչ չի անցնում»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում