Լոռու մարզի Ահնիձոր գյուղում`Հրանտ Մաթևոսյանի հայրենիքում, անտառի փեշին, ծառարմատներով փաթաթված մի հին աղոթատեղի կա: Սուրբ Զորավոր է կոչվում, որը աղոթատեղի են դարձրել չորս` Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր գյուղերի բնակիչները:
Պատմում են, որ դեռևս 300 տարի առաջ ժանտախտի ճիրաններից ազատվել ցանկացող հունական համայնքի բնակիչներն այստեղ աղոթում էին Աստծուն ու փրկություն խնդրում:
Այդտեղից էլ մատուռի անունը կնքվել է Զորավոր:
Սբ. Զորավորը և գյուղի 7 հուշարձանատեղի հիշեցնող խաչքարերն այժմ վերականգնման կարիք ունեն:
Ի դեպ, դրանք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: