Կարծես բոլորը գոհ էին Ռայան Գիգզի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում ժամանակավորապես նշանակվելու փաստից, բացի նրա հորից:
«Բութ՝ ինչպես կոճղը, դավաճան և խաբեբա: Այս 3 բառերով կնկարագրեմ նրան: Զարմանում եմ՝ ինչպես կարող են ֆուտբոլիստները հավատալ նման վախկոտի այն բանից հետո, երբ նա քանդեց եղբոր կյանքը:
Նա սպանելու աստիճանի ձանձրալի է, երբ փորձում է հարցերիս պատասխանել: Չեմ կարծում, որ նա կարող թիմի գլխավոր մարզիչ լինել: Նա այդ անձնավորությունը չէ»,- հայտարարել է Ռայանի հայրը:
Հիշեցնենք, որ երբ 2011թ. հայտնի դարձավ, որ Ռայան Գիգզը 8 տարի շարունակ քնել է եղբոր կնոջ հետ, հայրը խզեց նրա հետ բոլոր կապերը:







































