Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությունը շարունակում է պայքարը մորթու օգտագործման դեմ: Նրանց նոր գովազդային արշավը, ինչպես միշտ, տարբերվում է ստեղծագործական, խիզախ լուծումներով:
Արշավի դեմքն է դարձել մոդել Ջոաննա Կրուպպան՝ փոխանցում է Popcornnews-ը: Նա փորձել է ցույց տալ, թե որքան հիմար տեսք ունեն մորթի օգտագործող մարդիկ:
Եվ կարևոր չէ, դա ֆերմայում բուծված կենդանո՞ւ, թե՞ որսորդների թակարդն ընկած վայրի գազանների մորթի է:
«Կենդանիները տուժում և սատկում են հանուն նորաձևության: Դա պետք է մնար միջնադարում: Կարեկցումը ամենասնդուսափայլ (ամենագլամուրային) նորաձևության տենդենց է, որը մենք կարող ենք կիրառել հանուն կենդանիների: Լավագույն միջոցը մորթու և մորթե արտադրանքների դեմ բոյկոտ սկսելն է»,- ասվում է PETA-ի կայքում:









































