Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հուսով է, որ սիրողական բռնցքամարտի միջազգային միությունն իրեն հնարավորություն կտա մասնակցել 2016թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին:
«Հուսով եմ՝ կմասնակցեմ 2016թ. օլիմպիական խաղերին՝ AIBA-ի թույլտվության պայմաններում: Կարծում եմ՝ բավականաչափ առողջություն ու տրամադրվածություն կունենամ 2 տարի հետո Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»,- «Интерфакс-Украина»-ի հետ զրույցում նշել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ 1996թ. Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերում Վլադիմիր Կլիչկոն ոսկե մեդալ է նվաճել:








































