«Գահերի խաղը» հայտնի սերիալի նոր մասը, որը հեռարձակվում է HBO հեռուստաալիքի եթերում, հեռուստադիտողների թվով նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է THR-ը:
Կիրակի օրը 4-րդ սեզոնի 4-րդ սերիան HBO-ի եթերում դիտել է 6,9 մլն հեռուստադիտող:
«Գահերի խաղի» նախորդ ռեկորդը սահմանել է 4-րդ սեզոնի առաջին սերիան, որը HBO-ի եթերում դիտել է 6,6 մլն մարդ:












































