Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը դրական է գնահատում թիմի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:
Պեպ Գվարդիոլայի սաները երկրի չեմպիոն են դարձել, նվաճել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր, իսկ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում խաղում են Մադրիդի «Ռեալ»-ի դեմ: «Արքայական ակումբ»-ի դեմ առաջին հանդիպմանը նրանք պարտություն են կրել 0:1 հաշվով, սակայն հուսով են, որ երկրորդ խաղում կարող են շտկել իրավիճակն ու մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճել:
«Ընթացիկ մրցաշրջանում մեր թիմի կազմը համալրեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարիո Գյոտցեն և Տիագո Ալկանտարան: Գվարդիոլան փոխեց մեր խաղաոճը և թիմն առաջընթաց գրանցեց: Կարծում եմ` մրցաշրջանը հաջող է մեզ համար»,- ասել է Ռոբենը:











































