Կանադայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի կառավարության մամլո հաղորդագրությունում:
«Մեր կառավարությունն արդեն հասկացրել է, որ Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման ցանկացած գործողություն հետևանքներ կունենա: Քանի դեռ Ռուսաստանը հարգանք չի ցուցաբերում Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ, Կանադան իր դաշնակիցների հետ կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որը կհանգեցնի նրա հետագա տնտեսական և քաղաքական մեկուսացման»,- հայտարարել է Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը:
Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Ռուսաստանի 9 պաշտոնատար անձանց և երկու բանկերի դեմ:
Ֆիզիկական անձանց թվում են՝ Օլեգ Բելավինցևը՝ Ղրիմի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը, փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին և այլոք:
Տնտեսական պատժամիջոցները սահմանվել են միայն «Էքսպոբանկ»-ի և «ՌոսԷներգոԲանկ»-ի նկատմամբ: Թե տնտեսական պատժամիջոցները ինչ բնույթ կկրեն՝ չի հստակեցվում:







































