Monday, 15 06 2026
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Կառավարությունը կսուբսիդավորի ցրտահարությունից տուժած գյուղացիներին տրվող նոր վարկերը. Փոխվարչապետ

Կառավարությունը 50 տոկոսի չափով կփոխհատուցի մարտի վերջին ցրտահարության արդյունքում տուժած գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի, իսկ 100 տոկոսի չափով` հողի հարկի հետ կապված ծախսերը: ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն՝ Կառավարությունը ծավալուն աշխատանք է կատարել և գույքագրել բնության տարերքի առաջացրած խնդիրներն ու պատճառած վնասները, ինչպես նաև իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ առաջնահերթ կարգով խնդիրը կարգավորելու և հասցված վնասները մեղմելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, հավելելով, որ այս պահին ամենաառանցքային հարցը գյուղացիական տնտեսությունների համար բանկերի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ու վարկերի հետագա մարման կապակցությամբ առաջացող հնարավոր խնդիրների լուծումն է:

«Վերջին 25-30 օրերի ընթացքում Կենտրոնական բանկի օժանդակությամբ համապատասխան վարկային կազմակերպությունները, մասնավորապես, «Կրեդիտ-Ագրիկոլ բանկ»-ը մոտ 2.4 միլիարդ դրամի վարկեր են հատկացրել 2300 գյուղացիական տնտեսությունների: Գյուղացիական տնտեսությունների համար ամենահուզող խնդիրն, այս պահի դրությամբ, տոկոսադրույքներն են: Նոր տրվող վարկերը սուբսիդավորվող են. բոլոր վարկերը վերաձևակերպվում են, ժամկետները` երկարացվում: Վեց ամիս արտոնյալ ժամկետ և 14 տոկոս դրամային վարկ է սահմանվում, որից 4 տոկոսը պետությունը սուբսիդավորելու է: Արդյունքում, գյուղացիական տնտեսությունները նոր վարկային պարտավորությունները ստանձնելու են տարեկան 10 տոկոս դրույքաչափով»,- նշել է Արմեն Գեւորգյանը:

Նա ասել է, որ 2300 գյուղացիական տնտեսությունները վարկային պարտավորությունների վերաձևակերպման անհրաժեշտություն ունեցող տնտեսությունների ամբողջ թվի 1/3-րդն են:

Բացի այդ, կառավարությունը գյուղացիներին տրամադրել է համակողմանի անմիջական օժանդակություն: Կառավարությունը պարտավորություն է վերցրել 50 տոկոսի չափով փոխհատուցելու ոռոգման ջրի ծախսերը, 100 տոկոսի չափով` հողի հարկի հետ կապված ծախսերը: 84 միլիոն դրամի սերմ է հատկացվել այն գյուղացիական տնտեսություններին, ովքեր ցանկություն են ունեցել սեզոնին բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնել:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում