Հոլանդական Ուտեխտում կկառուցեն աշխարհի ամենամեծ հեծանվային կայանատեղին: Համապատասխան գործարքը քաղաքապետարանը կնքել է «ԲԱՄ» շինարարական խմբի հետ, տեղական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Եռահարկ կառույցը նախատեսված կլինի 12.5 հազար հեծանիվների համար: Առաջին հերթին շինարարությունը 8 միլիոն եվրո կարժենա, իսկ ընդհանուր արժեքը 48 միլիոն եվրո կկազմի:
Ստորերկրյա կայանատեղին նախատեսված է կառուցել Ուտրեխտի կենտրոնական երկաթուղու շուրջը, որի կառուցապատումը պետք է ավարտվի 2018 թ.:
Հեծանիվների կայանատեղիների խնդիրներ ունեն Նիդեռլանդների շատ քաղաքներ, այդ հարցը առավել է սուր է Ամստերդամում: Այդ նպատակով մայրաքաղաքի իշխանությունները որոշ միջոցառումներ են ձեռնարկում, որոնք պետք է թեթևացնեն հեծանվորդների կյանքը:
Վիճակագրության համաձայն՝ Նիդեռլանդներում հեծանիվների քանակը գերազանցում է 16.8 միլիոնանոց բնակչության թվին։








































