Լոս Անջելեսում թմրանյութ պահելու համար ձերբակալվել է R&B-կատարող Ջեյմս Դեբարժը, հայտնում է Reuters-ը:
Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության հայտարարության՝ Դեբարժին մետաֆետամին պահելու մեղադրանք է առաջադրվել:
50-ամյա Դեբարժը 1980-ականներին ամուսնացած է եղել երգչուհի և դերասանուհի Ջանեթ Ջեքսոնի հետ:












































