Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

ԵՄ-ն պատրաստ է հարմարեցնել ՀՀ-ԵՄ գործակցությունը Մաքսային Միությունում Հայաստանի պարտավորություններին

Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հանձնառությունից հետո բազմիցս հնչել են կարծիքներ, թե Հայաստանը կարող է ունենալ երեքուկես տարի ԵՄ-ի հետ բանակցած Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը մեկ այլ փաստաթղթի ներքո: Այս մասին առաջին անգամ խոսեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ապա փորձագետներ ու քաղաքական որոշ գործիչներ: Օրերս Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը ևս ասել էր, թե չկա որևէ խոչընդոտ Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի նախաստորագրման-ստորագրման ճանապարհին, սրա հնարավորության մասին խոսել է նաև Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Էդուարդո Օչոան: Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրման ջատագովների թվում է նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն, ով լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո պարզապես միգուցե այլ անվան ներքո:

«Բրյուսելը պատրաստ է առաջ հարաբերությունները Հայաստանի հետ՝ կառուցելով այն ամենի վրա, որին հասել է մինչ այժմ»:

«Առաջին լրատվական»-ը ԵՄ ընդլայնման և եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոյից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման որևէ ուրվագիծ կա այսօր ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգում և ինչ համաձայնագրի մասին է խոսքը: Չանդրադառնալով որևէ դիվանագետի առանձին կարծիքի՝ Ստանոն նշեց, որ ներկայումս ընթանում են ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների շրջանակի հստակեցման աշխատանքները՝ նախորդ տարվա նոյեմբերին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ կողմերը համաձայնել են երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը զարգացնել և ուժեղացնել: «Չնայած չենք կարող շարունակել Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, մենք պատրաստ ենք առաջ մղել մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ կառուցելով այն ամենի վրա, որին հասել ենք մինչ այս»,- հստակեցրեց նա՝ հիշեցնելով, որ ներկայիս ԱՀ/ԽՀԱԱԳ-ն հնարավոր չէ ստորագրել Հայաստանի հետ ՄՄ-ին միանալու հանձնառության պատճառով: Ըստ նրա՝ հակառակը կնշանակեր պարտավորությունների անհամապատասխանություն երկու հանձնառությունների պարագայում:

«ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ շարունակել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասն, այլև երկկողմ առևտրային հարաբերությունները՝ հիմնված այն ամենի վրա, ինչին մենք հասել ենք բանակցությունների ընթացքում»:

«Հայաստանի պարագայում Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը բանակցվել են որպես մեկ միասնական իրավական գործիք: Հայաստանի ՄՄ-ին միանալու որոշումը ենթադրում է, որ Ասոցացման համաձայնագրի ԽՀԱԱԳ մասը չի կարող գործարկվել: Սա իր հերթին նշանակում է, որ իրավական մեկ միասնական փաստաթուղթն այլևս չի կարող ստորագրվել կամ նախաստորագրվել: Այնուամենայնիվ, ԵՄ-ն պատրաստ է շարունակել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասն, այլև երկկողմ առևտրային հարաբերությունները՝ հիմնված այն ամենի վրա, ինչին մենք հասել ենք բանակցությունների ընթացքում: Միևնույն ժամանակ պատրաստ ենք հարմարեցնել մեր ապագա համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական հանձնառությունների և ՄՄ անդամակցությունից բխող Հայաստանի պարտավորություններին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում