Անցյալ կիրակի Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ԱՄՆ-ը համարում է «մեկ քայլ հետ» երկրում ժողովրդավարության զարգացման ճանապարհին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոուները: Նրա խոսքերով` շատ վկայություններ կան, որ Ուկրաինայի իշխանությունները հետապնդել են ընդդիմադիրներին և նախընտրական շրջանում վարչական ռեսուրսներ են օգտագործել: Վաշինգտոնը մտահոգված է ձայների հաշվման ընթացքում կեղծումների մասին հաղորդագրությունների պատճառով:
Ավելի վաղ ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդներն ափսոսանք են հայտնել, որ Ուկրաինայի ընդդիմության ղեկավարներ Յուլիա Տիմոշենկոն և Յուրի Լուցենկոն բանտում են և չեն կարողացել քվեարկել:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ընդհակառակը, ընտրություններն Ուկրաինայում անվանել է ազատ և ժողովրդավարական:











































