Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական «Նյուքասլ»-ի հարձակվող Դեմբա Բան կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ»-ի դեմ մրցավեճը:
27-ամյա խաղացողը 9-րդ տուրում՝ «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղում, աջ ոտքի վնասվածք է ստացել:
Հատկանշական է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դեմբա Բան մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ:






































