Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Mirror-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր է առաջարկել թիմի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանիին, որը, սակայն, մերժել է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ:
Ըստ աղբյուրի՝ «Յունայթեդ»-ը համաձայն է նույն աշխատավարձով պահել ֆուտբոլիստին իր թիմում, իսկ Նանին՝ ոչ. նա աշխատավարձի բարձրացում է ցանկանում:
Ամենայն հավանականությամբ Նանին կհեռանա անգլիական ակումբից:






































